«Մեր մեջ կան նաև տականքներ»․ սպաները և զինվորները մարտական մեքենաների բենզինը հանել ու ջրով են փոխարինել - RadioVan.fm

Онлайн

«Մեր մեջ կան նաև տականքներ»․ սպաները և զինվորները մարտական մեքենաների բենզինը հանել ու ջրով են փոխարինել

2019-05-31 13:33 , Общество, 1284

«Մեր մեջ կան նաև տականքներ»․ սպաները և զինվորները մարտական մեքենաների բենզինը հանել ու  ջրով են փոխարինել

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զորամասերից մեկի սպայի կողմիցմարտական մեքենաներից բենզինը հանելու և այն ջրով փոխարինելու վերաբերյալ լուրին։

Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, ուստի որոշում է կայացվել դրանք չշահագործել:

Հրապարակման առնչությամբ, ահա, պաշտպանական գերատսչության մամլո խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»։

Лента

Рекомендуем посмотреть