Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ - RadioVan.fm

Онлайн

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

2019-05-31 13:37 , Культура, Шоу бизнес, 1962

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համերգային ծրագրում կհնչեն Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։

«Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի լավագույն ջութակահարներից է։ Օրերս լրատվամիջոցները նշեցին, որ դասական երաժշտության մի քանի հազար սիրահարների քվեարկության արդյունքում Սերգեյ Խաչատրյանը հայտնվել է աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում», - ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Ջութակահարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդիսատեսին է ներկայացնելու գերմանացի կոմպոզիտոր Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչելու է առաջին անգամ: Մոտ 25 րոպե տևողությամբ և երեք մասից բաղկացած կոնցերտի պրեմիերան կայացել է 1866 թվականին կոմպոզիտորի ղեկավարությամբ, մենակատար՝ Օտտո ֆոն Կոնիգսլո:

Лента

Рекомендуем посмотреть