Արցախի «պապիկ-տատիկ»-ը դիմավորում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մարզիկներին - RadioVan.fm

Онлайн

Արցախի «պապիկ-տատիկ»-ը դիմավորում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մարզիկներին

2019-05-31 17:19 , Спорт, 1756

Արցախի  «պապիկ-տատիկ»-ը դիմավորում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մարզիկներին

Հունիսի 1-9-ը Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում անցկացվելու է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունը:

ConiFA-ի PR և մարքեթինգի թիմից հայտնում են, որ նախօրեից մեկնարկել և այսօր ու վաղը կշարունակվի մասնակից թիմերի դիմավորման արարողությունը։ Մասնակից թիմերին Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ պաշտոնապես դիմավորում են Տատիկն ու Պապիկը, թոռնիկն ու ֆուտբոլով ոգևորված արցախցիները։

Մայիսի 30-ին արցախցիների հյուրասիրությունն արդեն վայելել են Աբխազիայի և Հարավային Օսիայի մարզիկները։

Մայիսի 31-ին Արցախում կլինեն Արևմտյան Հայաստանի, Սեկեյի մարզի և Սապմիի թիմերը։ Հունիսի 1-ին Արցախը կողջունի Չամերիայի և Պադանիայի թիմերին։

Лента

Рекомендуем посмотреть