Բաղրամյան-Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Բաղրամյան-Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

2017-09-28 13:22 , Общество, 1934

Բաղրամյան-Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

Սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ-Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ փոփոխությունն արվում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть