Թրաֆիքինգի ենթարկված անչափահասներին միանվագ աջակցություն կտրվի - RadioVan.fm

Онлайн

Թրաֆիքինգի ենթարկված անչափահասներին միանվագ աջակցություն կտրվի

2019-06-03 16:08 , Общество, 1033

Թրաֆիքինգի ենթարկված անչափահասներին միանվագ աջակցություն կտրվի

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից մշակված նախագիծն առնչվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Ակնկալվում է, որ փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:

Փոփոխությունների համաձայն՝ շահագործման ենթարկված 18 տարին չլրացած հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական աջակցություն կտրվի՝ նրանց առաջնային կարիքները հոգալու համար։

Օրենքն ուժի մեջ կմտնկ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Лента

Рекомендуем посмотреть