Երևանյան 3 տասնյակ դպրոցներում աշակետների ելումուտը բացառապես անցաքարտերով կլինի - RadioVan.fm

Онлайн

Երևանյան 3 տասնյակ դպրոցներում աշակետների ելումուտը բացառապես անցաքարտերով կլինի

2019-06-03 17:25 , Образование, 2382

Երևանյան 3 տասնյակ դպրոցներում աշակետների ելումուտը բացառապես անցաքարտերով կլինի

Նոր ուսումնական տարվա մեկնակին պիլոտային ծրագրով Երևանի 30 դպրոցներում մուտքը աշակերտների համար դառնալու է անցաքարտերով։

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մա մլո խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ներկայացնելով նորամուծություն առնչությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հիմնավորում-մանրամասները։

Այսպես՝

  • Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
  • Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը, փախուստը դասաժամերից։ Աշակերտն այդ անցաքարտով է փաստելու իր մուտքն ու ելքը դպրոց։
  • Անցաքարտերը միացված են լինելու ազդանշանային համակարգին, և տագնապի դեպքում միանգամից անջատվելու են ազատ տեղաշարժը չխոչընդոտելու համար։

Նշվում է, որ քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է անվճար․ գումար չի գանձվելու ո՛չ դպրոցից, ո՛չ աշակերտների ծնողներից։ Վճարովի կլինեն միայն հավելյալ ծառայությունները, ըստ ծնողի ցանկության:

Лента

Рекомендуем посмотреть