Онлайн

Armenia Airways. Հայկական ավիաշուկա է մտնել նոր ավիաընկերություն

2019-06-03 20:02 , Экономика, финансы, 338

Armenia Airways. Հայկական ավիաշուկա է մտնել նոր ավիաընկերություն

Հայկական ավիաշուկա է մտնել նոր՝ Armenia Airways ավիաընկերությունը, որն առաջին անգամ հունիսի 15-ից սկսելու է կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Armenia Airways ավիաընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը:

«Մեր ընկերությունն առաջին անգամ է թռիչք իրականացնելու: Այժմ ունենք 2 ինքնաթիռ, սակայն դեռևս մեկն է շահագործվելու: Ինքնաթիռը 112 տեղանոց է», - նշեց Դավուդյանը:

Թռիչքները կայանալու են «BAe 146-300» մոդելի ինքնաթիռով՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր:

Лента

Рекомендуем посмотреть