Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է համապատասխան ուղեցույց - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է համապատասխան ուղեցույց

2019-06-03 20:04 , Право, 1318

Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է համապատասխան ուղեցույց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։

Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:

Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,
  • Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,
  • Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,
  • Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,
  • Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:

Մանրամասները՝ ուղեցույցում:

Лента

Рекомендуем посмотреть