Շաբաթ օրը Մյասնիկյան պողոտայից դեպի կենտրոն ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի - RadioVan.fm

Онлайн

Շաբաթ օրը Մյասնիկյան պողոտայից դեպի կենտրոն ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

2019-06-05 14:58 , Общество, 1062

Շաբաթ օրը Մյասնիկյան պողոտայից դեպի կենտրոն ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Հունիսի 8-ին` վաղ առավոտից Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող հատվածը ժամանակավորապես փակ կլինի։

«Հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի», -հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող անհարմարությունների համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть