Հայ մասնագետների հերթական խումբն է մեկնել Սիրիա - RadioVan.fm

Онлайн

Հայ մասնագետների հերթական խումբն է մեկնել Սիրիա

2019-06-05 15:56 , Общество, 1430

Հայ մասնագետների հերթական խումբն է մեկնել Սիրիա

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբն է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետություն։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսաստանյան կողմի աջակցությամբ Սիրիա տեղափոխված հայ մասնագետները ծառայություն են մատուցելուՀալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում։

Հիշեցնենք՝ հայ մասնագետներից բաղկացած մարդասիրական օգնության առաջին՝ 83 հոգանոց խումբը Հալեպ էր մեկնել այս տարվա փետրվարին։ Մասնագետները տեղում աշխատելու են հերթափոխով:

Այս ամիսներին մարդասիրական խումբը ականազերծել է մի քանի տասնյակ հազար քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 100-ավոր քաղաքացիների։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть