Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննվեն․ նպատակը որևէ մեկին պատժելը չէ - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննվեն․ նպատակը որևէ մեկին պատժելը չէ

2019-06-05 17:09 , Право, 1320

Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննվեն․ նպատակը որևէ մեկին պատժելը չէ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե որևէ մեկին պատժելու, այլ՝ պարզելու, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճձևով պատրաստ են եղելայդ զարգացումներին։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «եթե հընթացս պարզվի, որ ինչ-որ մեկը պատժելու ենթակա արարք է ցույց տվել, բնականաբարկպատժվի»։

Փաշինյանը հավելել է, որ մեծագույն խնդիրն է՝ երաշխավորել, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել։

Հիշեցնենք՝ մայիսի 31-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով կստեղծվի։

Նախօրեին հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը, հայտարարել, որ «քննելու են ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть