ԱԱԾ-ն հայ մասնագետների հետ գաղտալսումներից պաշտպանող նոր հավելված է մշակել - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն հայ մասնագետների հետ գաղտալսումներից պաշտպանող նոր հավելված է մշակել

2019-06-05 18:48 , Наука, HiTech, 954

ԱԱԾ-ն հայ մասնագետների հետ գաղտալսումներից պաշտպանող նոր հավելված է մշակել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետների հետ մշակել է «ԱԱԾ» աշխատանքային անվամբ հավելված, որը կիրառելու դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ հեռախոսային գաղտնալսումներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե «հայտնի գաղտնալսումից» հետո՝ արդյոք հիմա այդ ռիսկերից ապահովագրվա՞ծ են։

Վանեցյանը նկատելով, որ, թեև, ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է, ընդգծել է՝ շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ այդ հավելվածի միջոցով գրեթե անհնար է գաղտնալսումը։

Վանեցյանը նշել է, որ ծրագիրը գործում է նաև իր հեռախոսում:

Лента

Рекомендуем посмотреть