«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով - RadioVan.fm

Онлайн

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով

2019-06-05 20:29 , Культура, Шоу бизнес, 1332

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից և Արցախից պատանի երաժիշտները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր Հարություն Արզումանյան) «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը կատարեցին Բեթհովենի ստեղծագործությունները:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ հունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Փառատոնը միտված է բացահայտել, աջակցել ու խրախուսել երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին: Այս անգամ վաթսուն պատանի երաժիշտ է մասնակցել փառատոնին աշխարհի տարբեր երկրներից: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մասնակիցները սիրեն Հայաստանը և այստեղից հեռանան դրական տպավորություններով, լավ հուշերով: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ փառատոնին մասնակցում են հայազգի տաղանդավոր երաժիշտներ Սփյուռքից: Նրանք ճանաչում են իրենց հայրենիքը»,-մեզ հետ զրույցում նշեց «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ փառատոնը կյանքի է կոչվել:

Փառատոնին մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Իսպանիայի, Վրաստանի մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ:

Փառատոնի շրջանակում համերգային ծրագրեր են անցկացվել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիսատեսը:

Հունիսի 1-4-ը իրականացված «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնն այս տարի նվիրվեց «Հայաստանի նոր անուններ» ծրագրի 30-ամյակին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակին:

Այն նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը, որի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть