Онлайн

«Սևազգեստ մադկանց խմբեր են ձևավորվել»․ Փաշինյանն առաջարկում է նրանց գունավոր «բաբչկա» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք

2019-06-06 16:28 , Политика, 266

«Սևազգեստ մադկանց խմբեր են ձևավորվել»․ Փաշինյանն առաջարկում է նրանց գունավոր «բաբչկա» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Հայաստանի կառավարությունը երկաթյա հակազդեցություն կցուցաբերի երկրում բռնության և ատելության կոչ անողներին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է վերջին շրջանում արձանագրած որոշ գործընթացների, որոնք, նրա համոզմամբ, նպատակ ունեն ցույց տալ, թե, իբր երկրում հաստատված է անիշխանություն։

«ՀՀ-ում տեղի ունեցախ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ուժեր՝ այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, հասկանալով, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում՝ քաղաքական աջակցություն ստանալու հեռանկարով որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,-նշել է վարչապետ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ օպերատիվ տեղեկություն ունեն, որ «որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և կփորձեն որոշակի լկտի պահվածք դրսևորել»։

Մանրանասները՝ Լիաննա Մարգարյանի աուդիոռեպորտաժում

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть