Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը - RadioVan.fm

Онлайн

Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

2017-09-28 23:35 , Политика, 1406

Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ելույթով հանդես է եկել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով Սենատում ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:

«Գործընկերներիս դիմելով` ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում, և այն պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1921-ին Իոսիֆ Ստալինն էր, ով բռնազավթեց Արցախը Հայաստանից և այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության», - ասել է Քնիզեք՝ հիշատակելով նաև 300 000 հայ բնակչության տեղահանումն ու արտաքսումը Ադրբեջանից:

Лента

Рекомендуем посмотреть