Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2016-06-02 23:45 , Политика, 922

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:Ավելի վաղ Անգելա Մերկելն իր մամուլի քարտուղարի միջոցով հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:

Лента

Рекомендуем посмотреть