88-ամյա Միխայիլ Գորբաչովը հիվանդանոցում է - RadioVan.fm

Онлайн

88-ամյա Միխայիլ Գորբաչովը հիվանդանոցում է

2019-06-06 18:30 , Мир, 1178

88-ամյա Միխայիլ Գորբաչովը հիվանդանոցում է

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է։ Բուժհաստատությունում, սակայն, նա շարունակում է աշխատել իր գրքի վրա:

«Ես արդեն վաղուց է, ինչ հիվանդանոցում եմ: Բայց ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,-«Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Գորբաչովը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսում է հրատարակել իր հեղինակած գիրքը:

Նշենք՝ ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարվա մարտի 2-ին դարձավ 88 տարեկան:

Лента

Рекомендуем посмотреть