«Վստահ եմ՝ լավ է լինելու»․ արդարադատության նախարարը հրաժարվում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

«Վստահ եմ՝ լավ է լինելու»․ արդարադատության նախարարը հրաժարվում է պաշտոնից

2019-06-07 13:39 , Политика, 1343

«Վստահ եմ՝ լավ է լինելու»․ արդարադատության նախարարը հրաժարվում է պաշտոնից

Շուրջ 1 տարի արդարադատության ոլորտը համակարգող Արտակ Զեյնալյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։

Այդ մասին քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարած գրառմամբ տեղեկացրել է Զեյնալյանը։

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,-մասնավորապես գրել է Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть