Онлайн

Նարինե Թուխիկյանի մանդատը փոխանցվեց

2019-06-10 17:50 , Политика, 175

Նարինե Թուխիկյանի մանդատը փոխանցվեց

Պատգամավորական լիազորությունները դադարեցրած Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) մանդատն այսօր փոխանցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Հովհաննիսյանին։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,-հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը մայիսի 31-ին հայտարարեց ԱԺ մանդատից հրաժարվելու մասին։

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

Лента

Рекомендуем посмотреть