Հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած» զինծառայողները պարգևատրման են ներկայացվել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած» զինծառայողները պարգևատրման են ներկայացվել

2019-06-10 17:54 , Общество, 1323

Հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած» զինծառայողները պարգևատրման են ներկայացվել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան գրառումից։ Պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակն այլ մանրամասներ չի ներկայացնում:

Ավելի վաղ Արցախի Հնարապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց: Արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից: Արդյունքում հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը միաժամանակ հայտարարել էր, որ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»:

Лента

Рекомендуем посмотреть