Հունիսի 12-ին Երևան-Գյումրի-Երևան գնացքը որոշ ժամերի չի աշխատի - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 12-ին Երևան-Գյումրի-Երևան գնացքը որոշ ժամերի չի աշխատի

2019-06-10 17:56 , Общество, 1784

Հունիսի 12-ին Երևան-Գյումրի-Երևան գնացքը որոշ ժամերի չի աշխատի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից քաղաքացիներին տեղեկացնում են, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով հունիսի 12-ին կչեղարկվեն ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթները:

Ժամը 7:55 ու 18:25 Երևանից և 7:45 ու 18:40 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Лента

Рекомендуем посмотреть