Անչափահասը դատարանի առաջ՝ 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար - RadioVan.fm

Онлайн

Անչափահասը դատարանի առաջ՝ 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

2019-06-11 13:25 , Право, 1476

Անչափահասը դատարանի առաջ՝ 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին:

«Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան:

Այսպես՝ 2017թ. դեկտենբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть