Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ - RadioVan.fm

Онлайн

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ

2019-06-11 14:24 , Политика, 1091

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր կադրային մի շարք որոշումներ է հաստատել։

Ըստ այդմ՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ նշանակվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում Լևոն Մնացականյանին Բակո Սահակյանի հրամանագրով կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2018-ի դեկտեմբերի 14-ին՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։

Лента

Рекомендуем посмотреть