«Կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայց է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

«Կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայց է ներկայացրել

2019-06-11 19:01 , Право, 1820

«Կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»» արտահայտության համար Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայց է ներկայացրել

Վաղը՝ հունիսի 12-ին, 16։30-ին, Երևան քաղաքի դատարանում դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական նիստը։

Նշենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցով դատարան է դիմել՝ «Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու» պահանջով։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ «Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, հայցվորը ՀՀ քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա խնդրել է.

«պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть