Ռեստորանում հարսանիքից հետո հյուրերից որոշների թունավորման առնչությամբ «Ծիրանի»-ն պարզաբանում է ու հորդորում սպասել հետազոտության արդյունքներին - RadioVan.fm

Онлайн

Ռեստորանում հարսանիքից հետո հյուրերից որոշների թունավորման առնչությամբ «Ծիրանի»-ն պարզաբանում է ու հորդորում սպասել հետազոտության արդյունքներին

2019-06-13 16:02 , Общество, 2570

Ռեստորանում հարսանիքից հետո հյուրերից որոշների թունավորման առնչությամբ «Ծիրանի»-ն պարզաբանում է ու հորդորում սպասել հետազոտության արդյունքներին

Անկախ բժշկական հետազոտության արդյունքներից՝ «MBG Hospitality» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել օրեր առաջ ընկերությանը պատկանող «White Hall by Tsirani» («Ծիրանի») ռեստորանում հունիսի 8-ին տեղի ունեցած հարսանիքից հետո բուժ․ հաստատություններ դիմած անձանց զննության և ապաքինման հետ կապված բոլոր ծախսերը:

Այդ մասին «Ռադիո Վան»-ին հայտնեցին Ընկերությունից՝ նշելով, որ անհանգստացած են առաջացած իրավիճակի կապակցությամբ։

Նշենք՝ նախօրեին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց 4 քաղաքացի է դիմել։ Ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման, նրանցից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների համար, իսկ վարակի աղբյուրի հայտնաբերման և պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով անհատական կապ է հաստատվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ։

«Նշված օրը հարսանյաց հանդեսի մասնակիցների բուժ. հաստատություն դիմելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու առաջին իսկ պահից (10.06) ընկերության աշխատակիցը մշտապես կապի մեջ է եղել բուժ.հաստատություն դիմած անձանց հետ: Ընկերության աշխատակիցը ժամանակ առ ժամանակ այցելում է բուժ. հաստատություն դիմած անձանց՝ վերջիններիս խնդիրները տեղում հասկանալու և անհրաժեշտության դեպքում աջակցելու համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացնում են «MBG Hospitality» ընկերությունից։

Ընկերությունը՝ ընդգծելով, որ «համացանցում տարբեր կայքերի միջոցով իրականությանը չհամապատասխանող և խեղաթյուրված տեղեկատվություն է տարածվել, մասնավորապես Ընկերությանը մեղադրել են քաղաքացիների թունավորման համար, այն պարագայում, երբ որևէ հետազոտության արդյունք դեռևս ստացված չէ», լրատվական միջոցներին հորդորում է «չտարածել որևէ տեղեկատվություն, որը ճշտված չէ ոչ որևէ պետական մարմնից, ոչ Ընկերությունից, հակառակ դեպքում Ընկերությունը միջոցներ կձեռնարկի օրենքով սահմանված կարգով իր բարի համբավը և հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть