11-րդ դարում կառուցված Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը այսօր կիսավեր վիճակում է - RadioVan.fm

Онлайн

11-րդ դարում կառուցված Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը այսօր կիսավեր վիճակում է

2019-06-13 17:07 , Культура, Шоу бизнес, 1512

11-րդ դարում կառուցված Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը այսօր կիսավեր վիճակում է

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի, հաղորդում է ermenihaber-ը:

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Գևաշ շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչությունը պատմական կառույցի պահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն ավելի անմխիթար է դարձել։

Գևաշ շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը հայտնել է, որ իրենք կրկին դիմել են մշակույթի և զբոսշրջության նախարարություն՝ Սուրբ Թովմաս վանական համալիրի վերակառուցման պահանջով։

Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրության կարևոր կենտրոնի վերածվել։

Лента

Рекомендуем посмотреть