160 մլն+25 մլն եվրո․ ԵՄ-ն վերահաստատել է՝ պատրաստ է սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված ՀՀ իշխանությունների հետ - RadioVan.fm

Онлайн

160 մլն+25 մլն եվրո․ ԵՄ-ն վերահաստատել է՝ պատրաստ է սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված ՀՀ իշխանությունների հետ

2019-06-13 18:29 , Политика, 1379

160 մլն+25 մլն եվրո․ ԵՄ-ն վերահաստատել է՝ պատրաստ է սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված ՀՀ իշխանությունների հետ

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով տարածվել է համատեղ մամուլի հայտարարություն:

«2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ։

․․․ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ-ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով։

․․․․Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները»,-նշված է ՀՀ-ԵՄ տարածած համատեղ հայտարարությունում։

Հայտարարության մանրամասները՝ այս հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть