Կիրակի մինչև կեսօր Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը միակողմանի կդադարեցվի - RadioVan.fm

Онлайн

Կիրակի մինչև կեսօր Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը միակողմանի կդադարեցվի

2019-06-14 15:50 , Общество, 993

Կիրակի մինչև կեսօր Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը միակողմանի կդադարեցվի

Հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն, Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть