Դեսպան Կոպիրկինը՝ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մասին - RadioVan.fm

Онлайн

Դեսպան Կոպիրկինը՝ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մասին

2019-06-14 15:54 , Политика, 1261

Դեսպան Կոպիրկինը՝ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպանատունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, թե ինչու է դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկին-ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյան հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում։

Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է նախօրեին՝ հունիսի 13-ին։

Лента

Рекомендуем посмотреть