Եվրամիությունը կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը

2019-06-19 18:22 , Мир, 959

Եվրամիությունը կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը

ԵՄ անդամ երկրների նախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան:

«Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Հանը նշել է, որ հորատիչ նավերի հարցը եղել է հանդիպման օրակարգային թեման: ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին: Հանձնակատարն անընդունելի է համարել Թուրքիայի հորատման աշխատանքները: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշումները և դրանք քաղաքական շարժառիթ որակել»,-հայտնում է պարբերականը՝ հիշեցնելով, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե Կիպրոսի Հանրապետությունը, մինչդեռ հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։

Лента

Рекомендуем посмотреть