«Ինտելեկտուալ, կամային»․ Փաշինյանը՝ արդարադատության նորանշանակ նախարարի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինտելեկտուալ, կամային»․ Փաշինյանը՝ արդարադատության նորանշանակ նախարարի մասին

2019-06-20 14:41 , Политика, 1157

«Ինտելեկտուալ, կամային»․ Փաշինյանը՝ արդարադատության նորանշանակ նախարարի մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն, աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

«Ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նորանշանակ նախարարը վերջին մեկ տարում իրեն լավագույնս է դրսևորել՝ աշխատելով որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Հիշեցնենք` նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 28-ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինենելով գերատեսչության շուրջ 1-տարյա ղեկավարումից հրաժարական ներկայացրած Արտաակ Զեյնալյանին։

Лента

Рекомендуем посмотреть