Աշխարհում օրական 44 400 մարդ հարկադրաբար լքում է իր տունը, յուրաքանչյուր երկրորդը՝ երեխա է - RadioVan.fm

Онлайн

Աշխարհում օրական 44 400 մարդ հարկադրաբար լքում է իր տունը, յուրաքանչյուր երկրորդը՝ երեխա է

2019-06-20 16:35 , Мир, 1189

Աշխարհում օրական 44 400 մարդ հարկադրաբար լքում է իր տունը, յուրաքանչյուր երկրորդը՝ երեխա է

2018 թվականին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գործակալությունն արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում են ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓՄԳ) գրասենյակից

Գործակալության՝ նախօրեին հրապարակված Գլոբալ միտումների տարեկան զեկույցում նշվում է, որ 70.8 միլիոն թիվը զուսպ է, մասնավորապես, այն պատճառով, որ Վենեսուելայի ճգնաժամը միայն մասամբ է արտացոլված դրանում:

Ընդհանուր առմամբ, ըստ ընդունող երկների ներկայացրած տվյալների, 4 միլիոն վենեսուելացի լքել է իր երկիրը՝ այսպիսով դարձնելով այս իրավիճակը աշխարհում վերջերս ի հայտ եկած և ամենամեծ տեղահանություններով ուղեկցվող ճգնաժամերից մեկը: Չնայած այս մարդկանց մեծամասնությունը փախստականներին բնորոշ միջազգային պաշտպանության կարիք ունի, այնուամենայնիվ առ այսօր միայն շուրջ կես միլիոնն է պաշտոնապես դիմել ապաստանի համար:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այս ցուցանիշներում, ևս մեկ անգամ հաստատում է պատերազմներից, հակամարտություններից և հետապնդումներից պաշտպանության կարիք ունեցող մարդկանց թվի աճի տևական միտումը: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում մեծահոգության և համերաշխության դրևորումների, հատկապես այն համայնքների կողմից, որոնք հյուրընկալում են մեծաթիվ փախստականների։ Մենք նաև տեսնում ենք աննախադեպ ներգրավվածություն նոր դերակատարների կողմից, այդ թվում՝ զարգացման ոլորտի դերակատարների, մասնավոր բիզնեսի և անհատների, ինչը ոչ միայն արտացոլում է, այլ նաև փոխանցում Փախստականների գլոբալ համաձայնագրի ոգին»,-նշել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին՝ ընդգծելով, որ պետք է հիմնվել այս դրական օրինակների վրա՝ կրկնապատկելով համերաշխությունը հազարավոր անմեղ մարդկանցնկատմամբ, ովքեր ստիպված են ամեն օր լքել իրենց տները:

Հավելենք՝ աշխարհում օրական 44 400 մարդ լքում է իր տունը։ 2018թ-ի գլոբալ միտումները ցույց են տալիս, որ փախստականներից յուրաքանչյուր երկրորդըերեխա է եղել, որոնցից շատերը (111,000) միայնակ և առանց ընտանիքների ուղեկցության: Ուգանդան զեկուցել է 5 տարեկան և ցածր 2,800 միայնակ կամ ընտանիքներից անջատված փախստական երեխաների մասին:

Այսօր Փախստականների միջազգային օրն է (World Refugee Day), որը հռչակվել է 2001 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։Այս օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող տասնյակ միջոցառումների նպատակն է բարձրացնել փախստականների իրավունքների և խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть