«Սասնա ծռեր»-ը կաջակցի Վահե Գրիգորյանին՝ «ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում» - RadioVan.fm

Онлайн

«Սասնա ծռեր»-ը կաջակցի Վահե Գրիգորյանին՝ «ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում»

2019-06-21 17:48 , Политика, 1737

«Սասնա ծռեր»-ը կաջակցի Վահե Գրիգորյանին՝ «ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում»

«Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման և ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ:

Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաև գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու և սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:

Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային և շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում»,-այդ մասին նշում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարություններին։

Սասնա Ծռերի համոզմամբ՝ «ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակելհեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների և նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր և անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.

1. ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,

2. ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,

3. անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաև հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,

4. մշակել և ընդունել Ազգային սահմանադրություն և դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ»:

«Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից և ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում:

Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:

Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները և գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետևողական լինի և դառնա նոր Սահմանադրության ընդունման և դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը»,-տարածած հայտարարությունում ընդգծում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Վահե Գրիգորյանը նախօրեին, Ազգային ժողովում, երդմամբ ստանձնել է պաշտոնը։

Лента

Рекомендуем посмотреть