Онлайн

Այսօր Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

2019-06-23 19:11 , Мир, 288

Այսօր Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

Ուկրաինայում մեկնարկել են Սբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հունիսի 22-ին Կիեւում Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնությամբ հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվել են կարեւոր, հեռանկարային ծրագրեր:

Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ:

Կլոր սեղանի մասնակցիները ողջունել են Ուկրաինայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշվել են համատեղ քայլերը՝ Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությունն ավելի հայտնի դարձնելու համար:

Մարիամ Աստվածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրաինայի հայերի հոգեւորժառանգության ամենահայտնի մասունքներից մեկը: 1791 թվականի հունիսի 27-ինսրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցված եկեղեցին օծվել են, եւարքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամորսրբապատկերի օրը:

2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինականբարեկամության օր հռչակել:

Ամեն տարի այդ օրն Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքը թեմատիկմիջոցառումներ է անցկացնում: Տոնակատարություններն ավարտվում են հունիսի 28-ին:

«Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել էհամաուկրաինական միակ կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլորհայկական կազմակերպություններին: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն էհատկացնում գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть