«Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»․ Փայլանը՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»․ Փայլանը՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի մասին

2019-06-24 12:18 , Мир, 1222

«Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»․ Փայլանը՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի մասին

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 23-ին երկրի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստանալով 4 մլն 741.868 ձայն, կամ՝ քվեների 54.21 տոկոսը:

Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը ստացել է 3 մլն 935.453 ձայն, կամ՝ քվեների 44.9 տոկոսը:

«Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է: Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»,-անդրադառնալով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Նշենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին:

«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,-գրել է Էրդողանը՝ թվիթերյան մոկրոբլոգում։

Այդպիսով, ինչպես նկատում է «Էրմենիհաբեր»-ը, Էքրեմ Իմամօղլուն դարձավ վերջին 35 տարում տեղի ունեցած քաղաքապետի 8 ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատ՝ 50 տոկոսից ավելի, ձայներ հավաքած քաղաքապետը:

Ստամբուլում 10 մլն 570.354 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց նախօրեին կայացած ընտրությանը մասնակցել է 8 մլն 925.063-ը: Վավեր ճանաչված քվեների քանակը կազմել է 8.746.464, 178.599-ը՝ անվավեր է եղել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть