Աննախադեպ տապի պատճառով «Վեոլիա ջուր»-ը չեղարկում է Արարատի մարզում նախապես հայտարարված ջրանջատումը - RadioVan.fm

Онлайн

Աննախադեպ տապի պատճառով «Վեոլիա ջուր»-ը չեղարկում է Արարատի մարզում նախապես հայտարարված ջրանջատումը

2019-06-24 13:46 , Общество, 1157

Աննախադեպ տապի պատճառով «Վեոլիա ջուր»-ը չեղարկում է Արարատի մարզում նախապես հայտարարված ջրանջատումը

Պայմանավորված կանխատեսվելիք աննախադեպ տապով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ չեղարկում է Արարատի մարզում նախապես հայտարարված ջրանջատման պլանը։

Նշենք՝ ավելի վաղընկերությունը տեղեկացրել էր, որ պլանային աշխատանքներով պայմանավորվածս.թ հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազադավան, Այգեզարդ, Այգեպատ, Արալեզ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Վարդաշեն, Տափերական, Տիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Արարատում հունիսի 25-ին և 26-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39-ի։

Лента

Рекомендуем посмотреть