7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա մայրը կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա մայրը կալանավորվել է

2019-06-25 14:01 , Право, 1910

7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա մայրը կալանավորվել է

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

«Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին:Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով երեխայի 30-ամյա մայրն է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть