Հունվարի 1-ից բոլոր աշխատավորները կհարկվեն 23 տոկոսով - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 1-ից բոլոր աշխատավորները կհարկվեն 23 տոկոսով

2019-06-25 14:43 , Экономика, финансы, 3101

Հունվարի 1-ից բոլոր աշխատավորները կհարկվեն 23 տոկոսով

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախօրեին երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենսդրական նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 73, դեմ՝ 32 պատգամավոր:

Նշենք՝ նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններից մեկով անցում է կատարվելու եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի․ եթե այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափի համակարգը՝ 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար, ապա 2020 թվականի հունվարի 1-ից բոլորը կհարկվեն 23 տոկոս եկամտային հարկով։ Մինչև 2023 թվականն այն աստիճանաբար կնվազի. 2021-ին կգանձվի 22 տոկոս եկամտահարկ, 2022-ին` 21 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից եկամտահարկի դրույքաչափը կլինի 20 տոկոս:

Առաջարկվող փոփոխության դեմ այս օրերին պայքարում էին ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները՝ հայտարարելով, որ նշյալ փոփոխության հետևանքով հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն՝ ավելի կաղքատանան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть