Онлайн

Թուրքիային 60 օր է տրվել պատասխանելու 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ ՄԱԿ-ի հարցերին

2019-06-25 15:11 , Политика, 256

Թուրքիային 60 օր է տրվել  պատասխանելու 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ ՄԱԿ-ի հարցերին

1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը։

«Էրմենիհաբեր»-ը, հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթին, գրում է, որ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներն են արվել.

1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:

4. Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:

5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:

Նշվում է, որ Թուրքիային 60 օր ժամանակ է տրված նշյալ հարցադրումներին պատասխանելու համար:

Лента

Рекомендуем посмотреть