Онлайн

«Քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար` ի հաշիվ մի քանի հարյուր հազարի»․ «Ահազանգ»  

2019-06-25 15:21 , Политика, 165

«Քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար` ի հաշիվ մի քանի հարյուր հազարի»․ «Ահազանգ»

«Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը: Այս նախագծով պետբյուջեի տարեկան` շուրջ 45 միլիարդ դրամի կորուստները նախատեսվում է փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների թանկացմամբ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք մեր կյանքում: Այս նախագիծը որևէ կերպ չի լավացնում երկրի բնակչության մեծամասնությունը կազմող` ցածր եկամուտ ունեցող, այսինքն` 150 000 դրամից ցածր ստացող, աղքատության մեջ գտնվող գործազուրկների, թոշակառուների, դեռ աշխատաշուկա չմտած երիտասարդների կենսամակարդակը: Փոխարենը` այն էականորեն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտները` ամսական կտրվածքով: Ստացվում է, որ քիչ առաջ Ազգային ժողովի մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար` ի հաշիվ մի քանի հարյուր հազարի»,-այդ մասին հայտարարել են խորհրդարանում ընթացող նիստին զուգահեռ ընդդեմ հարկայիննոր օրենսդրության առավոտից ԱԺ դարպասների մոտ հավաքված «Ահազանգ» նախաձեռնության անդամները։

Նրանք ընդգծել են, որ թեև այս փուլում չկարողացան հասնել ցանկալի արդյունքի, այդուհանդերձ, պայքարը շարունակելու են և լինելու են նույն տեղում, երբ այդ նախագծի հետևանքները զգա հասարակության մեծամասնությունը, որը, ըստ նրանց, կդրսևորվի սոցիալակն բունտով։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանն ընդունեց Հակային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից բոլոր աշխատավորները, անկախ վարձատրության չափից, հարկվելու են 23 տոկոս եկամտային հարկով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть