Онлайн

«Երկուսիս աղոթքն էլ նույնն է»․ Փաշինյանի կինը Արցախում հանդիպել է որդուն, հանուն մայրերի զինվորներին հորդորել՝ ուշադիր լինել  

2019-06-25 16:06 , Общество, 154

«Երկուսիս աղոթքն էլ նույնն է»․ Փաշինյանի կինը Արցախում հանդիպել է որդուն, հանուն մայրերի զինվորներին հորդորել՝ ուշադիր լինել

«Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նշենք՝ Աննա Հակոբյանը Արցախ է մեկնել նախօրեին՝ սպաների կանանց հրավերով։

«Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան, ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ չանել Արցախի խորհրդանիշի մոտ»,-երեկ տեղեկացրել էր վարչապետի տիկինը։

«Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանունձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,-ասել է Աննա Հակոբյանը` մայիսի 24-ին գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ Մեխակավանում տեղակայված զորամաս այցելության ժամանակ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть