Հայ և ռուս գործընկերները «բացահայտել են օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան» - RadioVan.fm

Онлайн

Հայ և ռուս գործընկերները «բացահայտել են օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան»

2019-06-26 14:00 , Право, 1293

Հայ և ռուս գործընկերները «բացահայտել են օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը:

«Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքումՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ:

Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները»,-մանրամասնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:

Лента

Рекомендуем посмотреть