Նորք-Մարաշում սպանել են 25-ամյա աղջկա, դին փաթաթել պոլիէթիլենով․կասկածյալը հայտնաբերվել է - RadioVan.fm

Онлайн

Նորք-Մարաշում սպանել են 25-ամյա աղջկա, դին փաթաթել պոլիէթիլենով․կասկածյալը հայտնաբերվել է

2019-06-26 14:26 , Право, 4828

Նորք-Մարաշում սպանել են 25-ամյա աղջկա, դին փաթաթել պոլիէթիլենով․կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 25-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

«Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը:

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Лента

Рекомендуем посмотреть