Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

2019-06-26 18:19 , Политика, 1377

Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 4-6-ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 7-9-ը:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:

Ամբողջական ցուցակը՝ այս հղմամբ։

ՀՀ պատվիրակությունը Վիետնամ և Սինգապուր կմեկնի հատուկ չվերթներով․ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարված է կազմակերպել 2019 թվականի հուլիսի 4-ին՝ Երևան-Լաքնաու-Հանոյ, հուլիսի 7-ին՝ Հանոյ-Սինգապուր, իսկ հուլիսի 9-ին՝ Սինգապուր-Լաքնաու-Երևան երթուղիներով չվերթները, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել վարչապետի աշխատակազմին չվերթների կազմակերպման հարցում:

Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Лента

Рекомендуем посмотреть