«Ձեր պապան չէ՞ր կարում ձեր համար տուն առներ»․ բռնի ուժով տներից վտարված եղվարդցիները լուսացրել են կառավարության շենքի առջև - RadioVan.fm

Онлайн

«Ձեր պապան չէ՞ր կարում ձեր համար տուն առներ»․ բռնի ուժով տներից վտարված եղվարդցիները լուսացրել են կառավարության շենքի առջև  

2019-06-27 16:32 , Общество, 1326

«Ձեր պապան չէ՞ր կարում ձեր համար տուն առներ»․ բռնի ուժով տներից վտարված եղվարդցիները լուսացրել են կառավարության շենքի առջև

«Ձեր պապան չէ՞ր կարում ձեր համար տուն առներ»․ կառավարության շենքի առջև գիշերն անցկացրած Եղվարդի Երևանյան խճուղի 11 շենքի բնակիչներից մեկի խոսքով այսպիսի արձագանք է իրենց խնդրին տվել կառավարության Նաիրի անունով ներկայացուցիչը (Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնականն է)։

Մայրը ուժսպառ, փոքրահասակ որդին՝ կողքին․ իրենց կացարաններից վտարված բնակիչները չնայած հուսահատ են, այդուհանդերձ, չեն պատրաստվում հեռանալ տարածքից։

Նշենք՝ նշյալ հասցեում, որը տարիներ շարունակ լքված է եղել, քաղաքացիները ապրել են առանց սեփականության իրավունքի։ Բանկիչների խոսքով՝ քաղաքապետը ողջունել է նրանց՝ այդտեղ ապրելու ու տարածքը նորոգելու քայլը, սակայն օրերս տարածքի բաժնետերը ուժայինների միջոցով նրանց մուտքը շենք արգելել է։ Քաղաքացիների պնդմամբ՝ կիրառվել է ուժ մանկահասակ երեխաների և մեծահասակների նկատմամբ։

Պարզելու համար՝ Եղվարդի քաղաքապետը քայլեր ձեռնարկու՞մ է անտուն մնացած ու բռնության ենթարկված իր քաղաքացիների խնդրի լուծման ուղղությամբ՝ «Ռադիո Վան»-ը կապ է հաստատել քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետի հետ խոսել դեռ չի հաջողվել․ Նունե անունով ներկայացած աշխատակիցը ասաց, որ նա միջոցառման է ու անձնական հեռախոսահամար չի կարող տրամադրել, բայց վստահեցրեց, որ հենց վերադառնա՝ մեզ հետ կապ կհաստատի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть