ՀՀ ՊՆ-ն հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր է կնքել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՊՆ-ն հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր է կնքել

2019-06-27 20:15 , Общество, 1326

ՀՀ ՊՆ-ն հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր է կնքել

«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակվողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտնել է, որ Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ։

«Այդ պայմանագրերը շատ կարևոր են մեր զինված ուժերի զարգացման շարունակականությունն ապահովելու համար»,-«Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ մատակարարումներ սկսվելու են այս տարվա վերջին կամ 2020 թվականի սկզբին: Սպառազինություններ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են:

«Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 100 օտարերկրյա պատվիրակություն, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:

Նշենք՝ ռազմական ուժը հզորացնելու մասին այսօր հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության հաղոդմամբ՝ նա Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտների հետ հանդիպմանն ասել է, թե Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը։

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն չի ավարտվել, և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք օկուպացրած տարածքներն ազատելուն։ Վստահ եմ՝ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ կատարվում են առաջնագծային աշխատանքներ, նոր ռազմատեխնիկա է գնվում և բարձրացվում է զինվորների մարտունակության մակարդակը։

Лента

Рекомендуем посмотреть