Ապրիլյան պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանը շատ լուրջ քայլեր կկատարի խաղի կանոնները փոխելու ուղղությամբ, ինչը, ցավոք, չարեց,-այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է քաղաքագետ, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Պուտին-Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը: Նրա խոսքով՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը, կարծես, իրեն վաճառում է յուրաքանչյուր բանակցության գնալուց առաջ, մեզ ուր կանչում են՝ շատ արագ ու լուռ գնում, ներկայանում ենք:
Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ ռեպորտաժում.