Հայաստանը Վրաստանի համար տարանցիկ չվերթներ կիրականացնի - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը Վրաստանի համար տարանցիկ չվերթներ կիրականացնի

2019-06-28 17:12 , Экономика, финансы, 1530

Հայաստանը Վրաստանի համար տարանցիկ չվերթներ կիրականացնի

Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այդ մասին հղում անելով ռուսական լրատվամիջոցներին՝ գրում է «Ալիք Մեդիան»։

Հաղորդվում է․ որ հուլիսի 8-ից թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը:

Հիշեցնենք՝ ռուս-վրացական վերջին շրջանի լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել:

Лента

Рекомендуем посмотреть