Հայաստանը՝ բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը՝ բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում

2016-06-27 09:15 , Политика, 936

Հայաստանը՝ բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում

Հայաստանը գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում՝ 17 այլ երկրի հետ մեկտեղ: Հայաստանի հետ նույն խմբում են գտնվում Ուկրաինան, Պորտուգալիան, Թուքիան, իսկ ավելի վատ վիճակում են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը՝ ներկայացնելով Պաշտպանության ոլորտի գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնհատման վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է 2015 թ. հոկտեմբեր-2016 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: Ոսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի վերահսկողությունն այնքան ուժեղ չէ,-ընդգծել է Սոնա Այվացյանը՝ դա պայմանավորելով որոշ չափով որոշ տվալների գաղտնիության պատճառաբանությամբ, որոշ առումով այդ հանձնաժողովի կարողություններով: Հետազոտության մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть