«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության նախաձաեռնությամբ այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում կայացել է քաղաքական այդ միավորների ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպմանը, որին «Ժառանգություն»-ից մասնակցել են կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը, քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր են ընտրվել դատաիրավական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:
«Նշվեց, որԱրցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել»,-«Ժառանգության» տարածած հաղորդագրությունում։